Դոնալդ Թրամփը չեղարկել է Վենեսուելայի դեմ երկրորդ պլանավորված ռազմական հարվածը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Վենեսուելայի դեմ երկրորդ ռազմական հարվածը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վենեսուելան ազատ է արձակում մեծ թվով քաղբանտարկյալների՝ որպես «խաղաղության ժեստ»։
Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն և Վենեսուելան լավ են համագործակցում, և հենց այս համագործակցության շնորհիվ է, որ նա չեղարկել է երկրորդ հարվածը։ Թրամփը նշել է, որ բոլոր նավերը կմնան իրենց տեղում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։