Դոնալդ Թրամփը Բուքինգեմյան պալատում հանդիպում է Եղիսաբեթ թագուհու հետ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Դոնալդ Թրամփը և առաջին տիկին, Մելանյա Թրամփը Մեծ Բրիտանիա այցը սկսել են թագուհի Եղիսաբեթ երկրորդի հետ հանդիպմամբ:
ԱՄՆ-ի նախագահը Բուկինգեմյան պալատ է այցելել կնոջ և դստեր, Իվանկա Թրամփի, ինչպես նաև փեսայի, Ջարեդ Կուշների հետ:
Ավելի ուշ թագուհին նրանց հյուրընկալելու է պետական ճաշին, որին ներկա են գտնվելու Քեմբրիջի դուքսը և դքսուհին:
ԱՄՆ-ի նախագահի այցը եռօրյա է: Վաղը ծրագրվում է Դոնալդ Թրամփի և Թերեզա Մեյի հանդիպումը:
Այցին զուգահեռ Մեծ Բրիտանիայի մի քանի քաղաքում տեղի են ունենում բողոքի ցույցեր: