Դոնալդ Թրամփը արտակարգ իրադրության ավարտի մասին Կոնգրեսի բանաձևին վետո է դրել
Դոնալդ Թրամփը արտակարգ իրադրության ավարտի մասին Կոնգրեսի բանաձևին վետո է դրել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ իրադրության ավարտի մասին Կոնգրեսի բանաձևին վետո է դրել:

Նախագահության ընթացքում առաջին անգամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին դեմքը վետոյի իրավունքը օգտագործել է երկրում ամենավիճելի հարցի, Մեքսիկայի սահմանին առկա իրավիճակի համար:

Այս միջոցով Դոնալդ Թրամփը փորձում է երկու երկրների միջև սահմանին պատ կառուցելու համար հայթայթի ֆինանսներ: Սպիտակ տան առաջնորդը գումարներ հայթայթել կկարողանա Կոնգրեսին շրջանցելով՝ արտակարգ դրությունը շարունակելու միջոցով:

Քիչ առաջ, Սենատն աջակցել է արտակարգ իրավիճակն ավարտելուն: Հատկանշական է, որ բանաձևին 53 հանրապետականից կողմ է եղել 12-ը:

Դոնալդ Թրամփի վետոն հաղթահարելու համար կոնգրեսականները մարտի 26-ին կրկին պետք է անցկացնեն քվեարկություն: