Դոնալդ Թրամփ - Եվրոպան հետ է մնում, նախագահ Պուտինը չի վախենում Եվրոպայից, նա վախենում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որը ես եմ ղեկավարում
«Եվրոպան այժմ այլ վայր է, Եվրոպան փոխվում է, Եվրոպան պետք է հավաքի ուժերը, ես սիրում եմ Եվրոպան», – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով, Եվրոպան պետք է զգույշ լինի միգրացիոն քաղաքականության հարցում։
«Եվրոպան շատ բան է անում Ուկրաինայի համար, բայց դա բավարար չէ։ Նախագահ Պուտինը Եվրոպայից չի վախենում, նա վախենում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որը ես եմ ղեկավարում։ Գիտեք, Եվրոպան հետ է մնացել։ Ջեյ Դի Վենսը բավական կոշտ արտահայտվեց Եվրոպայի մասին, նրան քննադատեցին, բայց իմ կողմից քննադատություն չի եղել։
Եվրոպան հիմա այլ վայր է, Եվրոպան փոխվում է, Եվրոպան պետք է ուժ գտնի։ Ես սիրում եմ Եվրոպան։ Կարծում եմ՝ ես մասամբ Եվրոպայից եմ գալիս։ Իմ արմատները Եվրոպայից են։ Այժմ նրանք ասում են, որ ՆԱՏՕ-ն ունի հրաշալի առաջնորդ, և որ բյուջետային ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսից բարձրացրել են մինչև 5 տոկոս։ Դա մեծ քայլ է, բայց նրանք շատ զգույշ պետք է լինեն իրենց միգրացիոն քաղաքականության հարցում։ Պարզապես կասեմ՝ Եվրոպայում կան շատ կարևոր վայրեր, որոնք հիմա արդեն ճանաչել չես կարող։ Ես դա շատ դիվանագիտորեն եմ ասում՝ դուք դրանք այլևս չեք ճանաչում», – հայտարարել է Դոնալդ Թրամփը։