Դոնալդ Թրամփ. Եթե այսօր ամեն ինչ լավ ընթանա, մենք կունենանք եռակողմ հանդիպում, կարծում եմ, որ մենք ունենք պատերազմը դադարեցնելու ողջամիտ հնարավորություն, երբ դա անենք
Դոնալդ Թրամփ. Եթե այսօր ամեն ինչ լավ ընթանա, մենք կունենանք եռակողմ հանդիպում, կարծում եմ, որ մենք ունենք պատերազմը դադարեցնելու ողջամիտ հնարավորություն, երբ դա անենք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցում ասել է, որ կողմերի միջև կարող է համաձայնության գալ։ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում «շատ նշանակալի առաջընթաց» է գրանցվել։

«Ուկրաինայի նախագահը մեզ հետ է։ Մենք շատ լավ քննարկում ունեցանք, շատ զրույցներ։ Կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցում։ Բազմակողմանի, շատ նշանակալի առաջընթաց։ Վերջերս ես հանդիպում ունեցա Ռուսաստանի նախագահի հետ, ինչպես գիտեք, և կա հնարավորություն, որ դրանից ինչ-որ բան դուրս գա։ Այսօրվա հանդիպումը կարևոր է, այսօր մենք Եվրոպայից յոթ ուժեղ առաջնորդներ ունենք, և մենք նրանց հետ կհանդիպենք այս հանդիպումից հետո։ Շնորհակալություն այստեղ լինելու համար», – ասել է Թրամփը։

Կողմերի միջև համաձայնության հասնելու հնարավորության մասին հարցին Թրամփը պատասխանել է. «Սա ճանապարհի վերջը չէ»։

«Մարդիկ մահանում են։ Մենք ուզում ենք դադարեցնել դա։ Կարծում եմ՝ մենք լավ հնարավորություն ունենք։ Դա տեղի է ունենում գրեթե չորս տարի։ Անցյալ շաբաթ շատ մարդիկ են մահացել։ Միլիոնավոր մարդիկ մահացել են երկու կողմերից էլ։ Ես ճանաչում եմ նախագահ Զելենսկուն, ճանաչում եմ ինքս ինձ, և կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինը ցանկանում է դադարեցնել դա», – ասել է Թրամփը։

Հարցին, թե արդյոք այսօրվա հանդիպումը նշանավորեց Ուկրաինային ամերիկյան աջակցության ավարտը, Թրամփը պատասխանել է, որ երբեք դա չի ասի։

«Դա երբեք ճանապարհի վերջը չէ։ Մարդիկ մահանում են, և մենք ուզում ենք դադարեցնել դա», – ասել է Թրամփը։

Լրագրողը նաև հարցրել է ԱՄՆ նախագահին, թե ումի՞ց է նա ակնկալում պատերազմի ավարտը՝ Պուտինից, թե՞ Զելենսկուց։

«Եթե այսօր ամեն ինչ լավ ընթանա, մենք կունենանք եռակողմ հանդիպում… Կարծում եմ՝ մենք ունենք պատերազմը դադարեցնելու ողջամիտ հնարավորություն, երբ դա անենք», – ասել է Թրամփը։

Լրագրողների հետ խոսելուց առաջ Ուկրաինայի նախագահը Թրամփին է հանձնել Ուկրաինայի առաջին տիկնոջ նամակը, որը գրված էր ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին

«Նամակը ինձ տվել է կինս՝ Ուկրաինայի առաջին տիկինը։ Այն ձեզ համար չէ, այլ ձեր տիկնոջ համար է», – ասել է Զելենսկին։