Դոնալդ Թրամփ. Ես զգալիորեն կբարձրացնեմ Հնդկաստանի մաքսատուրքերը, քանի որ այն ոչ միայն գնում է ռուսական նավթ, այլև վաճառում է իր գնած նավթի մեծ մասը բաց շուկայում
Դոնալդ Թրամփ. Ես զգալիորեն կբարձրացնեմ Հնդկաստանի մաքսատուրքերը, քանի որ այն ոչ միայն գնում է ռուսական նավթ, այլև վաճառում է իր գնած նավթի մեծ մասը բաց շուկայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի մաքսատուրքերը՝ ռուսական նավթի ներմուծման և «վերավաճառքի» պատճառով։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Հնդկաստանը ոչ միայն գնում է ռուսական նավթի հսկայական քանակություն, այլև վաճառում է իր գնած նավթի մեծ մասը բաց շուկայում՝ հսկայական շահույթ ստանալու համար։

«Նրանց համար միևնույն է, թե քանի մարդ է սպանում ռուսական ռազմական մեքենան Ուկրաինայում։ Դրա պատճառով ես զգալիորեն կբարձրացնեմ այն մաքսատուրքերը, որոնք Հնդկաստանը վճարում է ԱՄՆ-ին», – գրել է Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Հնդկաստանի նկատմամբ 25 տոկոս առևտրային մաքսատուրքեր կսահմանի։