Դոնալդ Թրամփ. Ես ԵՄ-ին ասել եմ, որ ծածկի Միացյալ Նահանգների առջեւ ծառացած հսկայական դեֆիցիտը՝ գնելով մեր նավթն ու գազը, հակառակ դեպքում կլինեն սակագներ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում Եվրամիությանը գնել ԱՄՆ-ի խոշորածավալ նավթ և գազ՝ ԱՄՆ-ի առջև ծառացած հսկայական դեֆիցիտը ծածկելու համար։
Ինչպես գրում է Դոնալդ Թրամփը սոցցանցում, հակառակ դեպքում «կլինեն սակագներ»։
«Ես Եվրամիությանն ասացի, որ նրանք պետք է ծածկեն իրենց հսկայական դեֆիցիտը ԱՄՆ-ի առջև՝ մեր նավթն ու գազը մեծ մասշտաբով գնելով։ Հակառակ դեպքում սակագներ կլինեն»,- գրել է Դոնալդ Թրամփը սոցցանցում։