Դոնալդ Թրամփ. Ես ճիշտ գիտեմ, թե ինչ եմ անում, ինձ խորհուրդներ պետք չեն այն մարդկանցից, ովքեր ոչինչ չեն արել հակամարտությունները դադարեցնելու համար
Ես ճիշտ գիտեմ, թե ինչ եմ անում, և ինձ խորհուրդներ պետք չեն այն մարդկանցից, ովքեր տարիներ շարունակ աշխատել են հակամարտությունների վրա և ոչինչ չեն արել դրանք դադարեցնելու համար, – այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։
«Նրանք «հիմար» մարդիկ են, որոնք զուրկ են առողջ բանականությունից, խելքից և հասկացողությունից և ավելի են դժվարացնում ռուս-ուկրաինական աղետի լուծումը։ Չնայած իմ անլուրջ և շատ նախանձ քննադատներին, ես դա կանեմ, ես միշտ դա անում եմ», – ասում է ԱՄՆ նախագահը։
Թրամփն ասում է, որ իրեն հաջողվել է վեց ամսվա ընթացքում լուծել վեց պատերազմների հարցը, այդ թվում՝ հնարավոր միջուկային աղետը, և այնուամենայնիվ, ինչպես Թրամփն է ասում, ինքը ստիպված է կարդալ և լսել «Wall Street Journal»-ը և շատ այլ լրատվամիջոցներ, որոնք իրական պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում։