Դոնալդ Թրամփ. Ես կոչ եմ անում Իրանի առաջնորդներին, ավելի լավ է չսկսեք կրակել և մարդկանց սպանել, որովհետև մենք նույնպես կսկսենք կրակել
Դոնալդ Թրամփ. Ես կոչ եմ անում Իրանի առաջնորդներին, ավելի լավ է չսկսեք կրակել և մարդկանց սպանել, որովհետև մենք նույնպես կսկսենք կրակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանի իշխանությունները շարունակեն բողոքի ցույցերի բռնի ճնշումը, ապա Միացյալ Նահանգները կպատասխանի խիստ հետևանքներով։

Նրա խոսքով՝ Իրանը ներկայում լուրջ խնդիրների առաջ է կանգնած։

«Թվում է, թե ժողովուրդը վերահսկում է որոշ քաղաքներ, ինչը մի քանի շաբաթ առաջ գրեթե անհնար էր թվում։ Նրանք վատ վերաբերվեցին իրենց ժողովրդին, և հիմա դրա պատասխանն են տալիս։ Տեսնենք, ինչ կլինի», – ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շատ ուշադիր հետևում է իրավիճակին և հստակ դիրքորոշում ունի։

«Ես շատ կոշտ հայտարարություն արեցի, որ եթե նրանք սկսեն սպանել ժողովրդին, ինչպես նախկինում էին անում, մենք կխառնվենք։ Մենք նրանց կխփենք շատ ծանր ձևով, այնտեղ, որտեղ ամենացավոտն է։ Ես դիմում եմ Իրանի ղեկավարությանը՝ ավելի լավ է չսկսեք կրակոցներ, քանի որ մենք էլ կսկսենք կրակել», – ասել է ԱՄՆ նախագահը։