Դոնալդ Թրամփ. Ես հանձնարարել եմ Պաշտպանության նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները, այս գործընթացը կսկսվի անմիջապես
Դոնալդ Թրամփ. Ես հանձնարարել եմ Պաշտպանության նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները, այս գործընթացը կսկսվի անմիջապես

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնին հրամայել է «անհապաղ սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները»։

Իր Truth Social սոցիալական ցանցում գրառման մեջ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր։

«Երկիրը դրան հասել է, այդ թվում՝ մեր առկա զենքի լիակատար արդիականացմանը, իմ առաջին ժամկետի ընթացքում։ Հաշվի առնելով հսկայական կործանարար ուժը՝ ես չէի ուզում դա անել, բայց այլ ճանապարհ չկա։ Ռուսաստանը երկրորդ տեղում է, իսկ Չինաստանը՝ երրորդում, չնայած հինգ տարի անց կանցնի նրանցից։ Հաշվի առնելով այլ երկրների փորձարկման ծրագրերը՝ ես հանձնարարել եմ Պաշտպանության նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այս գործընթացը կսկսվի անմիջապես», – գրել է Թրամփը սոցիալական ցանցում։