Դոնալդ Թրամփ. Ե՛վ Պուտինը, և՛ Զելենսկին ցանկանում են ավարտել պատերազմը
Պուտինն էլ, Զելենսկին էլ ցանկանում են պատերազմի ավարտը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի խոսքով՝ այս պահին ԱՄՆ ներկայացուցիչների և Վլադիմիր Պուտինի միջև Մոսկվայում հանդիպում է ընթանում։
«Տեսնենք, ինչպես կզարգանան իրադարձությունները», – նշել է Թրամփը։
Նա նաև հայտնել է, որ Դավոսում Վոլոդիմիր Զելենսկիի հետ «շատ լավ հանդիպում» է ունեցել։ Թրամփը նշել է, որ թե՛ Զելենսկին, թե՛ Պուտինը պատրաստ են համաձայնագիր ստորագրել և հավելել է, որ Զելենսկին այս միտքը հանդիպման ընթացքում մի քանի անգամ կրկնել է։
Թրամփի խոսքով՝ եթե համաձայնությունը կայանա, Եվրոպան նույնպես կմիանա դրան։
Միևնույն ժամանակ, լրագրողի հարցին, որը վերաբերում էր Արաբական Միացյալ Էմիրություններում հնարավոր հանդիպմանը, Թրամփը պատասխանել է․ «Երբ էլ հանդիպենք, դա լավ կլինի։ Եթե չհանդիպենք, ապա ոչինչ էլ չի պատահի»։