Դոնալդ Թրամփ. Ուկրաինան տարածքներ է կորցրել դեռևս իմ այստեղ գալուց շատ առաջ, մենք չենք կարող ասել, որ դա հաղթանակ է, նրանք շատ լավ տարածքներ են կորցրել
Դոնալդ Թրամփ. Ուկրաինան տարածքներ է կորցրել դեռևս իմ այստեղ գալուց շատ առաջ, մենք չենք կարող ասել, որ դա հաղթանակ է, նրանք շատ լավ տարածքներ են կորցրել

«Ուկրաինան տարածքներ կորցրել էր դեռ վաղուց՝ մինչ իմ գալը։ Չենք կարող ասել, թե սա հաղթանակ է. նրանք շատ հողեր են կորցրել, շատ արժեքավոր տարածքներ», – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «Politico»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ում ընտրությունները չկեղծվեին ու չգողացվեին, աշխարհը հիմա Ուկրաինայի մասին նույնիսկ չէր խոսի։

«Ուկրաինան տարածքներ կորցրել էր դեռ վաղուց՝ իմ գալուց շատ առաջ։ Նրանք կորցրել են ամբողջ ծովափնյա գոտին։ Նայեք քարտեզներին։ Ես այստեղ եմ արդեն տասը ամիս, բայց ետ գնացեք այդ տասը ամիսն ու նայեք՝ նրանք կորցրել են ամբողջ այդ գոտին։ Եվ հիմա դա դարձել է ավելի մեծ, ավելի լայն տարածք։ Նրանք շատ հողեր են կորցրել՝ իսկապես լավ հողեր։ Մենք չենք կարող սա հաղթանակ համարել։ Կարող եմ ձեզ գծապատկեր ցույց տալ՝ նրանք մեծ տարածքներ են կորցրել», – ասել է Թրամփը։

Միաժամանակ, նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ում, ըստ իր պնդման, «կեղծված ընտրություններին»։

«Գիտե՞ք, մտածեք՝ եթե ընտրությունները կեղծված չլինեին։ Հիմա բոլորը գիտեն, որ դրանք կեղծված էին։ Դա առաջիկա մի քանի ամսում բացահայտ կդառնա՝ բարձրաձայն և հստակ, որովհետև մենք ունենք բոլոր տվյալները։ Եթե ընտրությունները չկեղծվեին և չգողանային, հիմա դուք Ուկրաինայի մասին նույնիսկ չէիք խոսի», – նշել է Թրամփը։