Դոնալդ Թրամփ. Նիկոլաս Մադուրոյի օրերը հաշված են, նա միլիոնավոր մարդկանց, բազմաթիվ թմրավաճառների, թմրաբարոնների ուղարկեց մեր երկիր, որտեղ մենք ունեինք հիմար նախագահ
President Donald Trump speaks during a meeting with the White House task force on the 2026 FIFA World Cup in the Oval Office of the White House, Monday, Nov. 17, 2025, in Washington. (AP Photo/Evan Vucci)
«Նիկոլաս Մադուրոյի օրերը հաշվված են։ Նա միլիոնավոր մարդ ուղարկեց մեր երկիր՝ շատերը՝ բանտերից, շատերը՝ թմրավաճառներ, թմրանյութերի բարոններ, հոգեբուժարաններից։ Նա նրանց ուղարկեց մեր երկիր, երբ մենք շատ անհեթեթ նախագահ ունեինք։ Դուք սա գիտեք», – այս մասին ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «Politico»-ին տված հարցազրույցում։
Հարցազրույցի ընթացքում Թրամփը մի քանի անգամ բացառել է ամերիկյան զորքերի ներմուծումը Վենեսուելա։
«Մեր նպատակը վենեսուելացիների նկատմամբ լավ վերաբերմունքն է։ Ցանկանում եմ, որ Վենեսուելայի ժողովրդին, որոնցից շատերը ապրում են ԱՄՆ-ում, հարգանքով ընդունեն։ Նրանք իմ հանդեպ զարմանալի վերաբերմունք են ցուցաբերել։ 94 տոկոսը ինձ աջակցել է։ Դա անհավատալի է։ Ես լավ եմ ճանաչում վենեսուելացիներին։ Նրանք բացառիկ մարդիկ են, իսկ Մադուրոն սարսափելի է վարվել նրանց հետ», – ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ չի բացառում ուժի կիրառումը այլ երկրներում, որտեղ թմրավաճառությունը շատ ակտիվ է, այդ թվում՝ Մեքսիկայում և Կոլումբիայում՝ թմրանյութային նպատակային օբյեկտների դեմ։