Դոնալդ Թրամփ. Մենք ՆԱՏՕ-ի հետ խոսում ենք Գրենլանդիայի հարցի մասին, մեզ Գրենլանդիան խիստ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար
Դոնալդ Թրամփ. Մենք ՆԱՏՕ-ի հետ խոսում ենք Գրենլանդիայի հարցի մասին, մեզ Գրենլանդիան խիստ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Գրենլանդիայի հարցով Միացյալ Նահանգները բանակցում է ՆԱՏՕ-ի հետ։

Այս մասին նա հայտնել է լրագրողի հարցին ի պատասխան։

«Գրենլանդիան մեզ համար ծայրահեղ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից։ Եթե մենք չտիրապետենք Գրենլանդիային, դա մեր ազգային անվտանգության համար մեծ ճեղք կլինի։ Մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է հակաօդային պաշտպանության համակարգին՝ «Ոսկե գմբեթին» և այլ կարևոր հարցերին։ Մենք մեծ ներդրումներ ենք արել ռազմական ոլորտում։ Մենք ունենք աշխարհում ամենահզոր զինված ուժերը, և նրանք օրեցօր ավելի են հզորանում։ Դուք սա տեսաք Վենեսուելայում, ինչպես նաև Իրանի դեմ հարվածի ժամանակ, երբ մենք խափանեցինք նրանց միջուկային հնարավորությունները», – նշել է Թրամփը։