Դոնալդ Թրամփ. Մենք մեծ ուժեր ունենք, որոնք շարժվում են դեպի Իրան, մենք շատ նավեր ունենք, որոնք շարժվում են այդ ուղղությամբ, ես չեմ ուզում, որ ինչ-որ բան պատահի, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք նրանց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական նավերը շարժվում են Իրանի ուղղությամբ, սակայն հույս ունի, որ հարվածների անհրաժեշտություն չի լինի։
«Մենք բազմաթիվ նավեր ունենք այդ ուղղությամբ՝ ամեն դեպքում։ Տեսնենք, ինչ կլինի։ Մենք ունենք հզոր ուժեր, որոնք շարժվում են Իրանի ուղղությամբ։ Ես չեմ ցանկանում, որ որևէ բան պատահի, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք նրանց», – նշել է Թրամփը։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ Իրանի հետ կապված բոլոր հնարավոր տարբերակները դեռ քննարկման սեղանին են։