Դոնալդ Թրամփ. Մենք մաքսատուրքեր ենք կիրառում մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը ամբողջ աշխարհում պաշտպանելու համար, այդ թվում՝ այն երկրների դեմ, որոնք առավելություն ունեին նախկին, կոռումպացված վարչակազմի մոտ
Դոնալդ Թրամփ. Մենք մաքսատուրքեր ենք կիրառում մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը ամբողջ աշխարհում պաշտպանելու համար, այդ թվում՝ այն երկրների դեմ, որոնք առավելություն ունեին նախկին, կոռումպացված վարչակազմի մոտ,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն մաքսատուրքեր է կիրառում այն երկրների նկատմամբ, որոնք վաղուց կիրառել են ԱՄՆ-ի դեմ։
«Նրանք թալանել են այն երկրների գործարանները, որոնք խաղում են կանոններով։ Ցավալի է տեսնել, թե ինչպես են դրանք փլուզվում։ Դրանք քանդվել են այն երկրների կողմից, որոնք չեն խաղում կանոններով։ Ահա թե ինչու Միացյալ Նահանգները այժմ մաքսատուրքեր է սահմանում այլ երկրների նկատմամբ, որոնք երկար ժամանակ մաքսատուրքեր են կիրառել Միացյալ Նահանգների նկատմամբ։ Մենք մաքսատուրքերն օգտագործում ենք որպես պաշտպանության միջոց։ Իմ վարչակազմի օրոք մենք հարյուրավոր միլիարդավոր դոլարներ ենք վերցրել։ Մենք ունենք աշխարհում ամենացածր գնաճի մակարդակը։ Մենք մաքսատուրքեր ենք օգտագործում մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, այդ թվում՝ այն երկրների դեմ, որոնք առավելություն ունեին նախորդ վարչակազմի՝ կոռումպացված, անգործունակ վարչակազմի, քնկոտ Ջո Բայդենի վարչակազմի նկատմամբ», – ասել է Թրամփը։