Դոնալդ Թրամփ - Մեկ տարի առաջ մեր երկիրը մեռած էր, բայց հիմա այն կենդանի է, ինձ ասացին ՆԱՏՕ-ի առաջնորդները, ովքեր անում են այն ամենը, ինչ ես ուզում եմ
Մեկ տարի առաջ մեր երկիրը մեռած էր, բայց հիմա այն կենդանի է, ինձ ասացին ՆԱՏՕ-ի առաջնորդները, ովքեր անում են այն ամենը, ինչ ես ուզում եմ,- CNBC-ին տված հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մեկ տարի առաջ մեր երկիրը մեռած էր։ Հիմա այն կենդանի է, աշխարհի ամենակենդանին։ Ինձ դա անձամբ ասել են ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդները, ովքեր անում են այն ամենը, ինչ ես ուզում եմ։ Սաուդյան Արաբիայի թագավորն է ինձ դա ասել։ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդներն են ինձ դա ասել, Կատարի առաջնորդները և շատ ուրիշներ», – ասել է Թրամփը։