Դոնալդ Թրամփ. Մարիա Կորինա Մաչադոն հրաշալի կին է, նա ինձ Նոբելյան խաղաղության մրցանակ շնորհեց իմ աշխատանքի համար, դա փոխադարձ հարգանքի հրաշալի ժեստ է
Մեծ պատիվ էր հանդիպել վենեսուելացի Մարիա Կորինա Մաչադոյի հետ, ով ինձ հանձնեց Նոբելյան խաղաղության մրցանակը իմ աշխատանքի համար,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում Մաչադոյի հետ հանդիպումից հետո։
«Նա զարմանալի կին է, ով շատ բան է դիմացել։ Մարիան ինձ հանձնեց Նոբելյան խաղաղության մրցանակը իմ աշխատանքի համար։ Դա փոխադարձ հարգանքի հրաշալի ժեստ է։ Շնորհակալություն, Մարիա՛»,- գրել է Թրամփը։
Տեղեկատվության համար, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն նախկինում հայտարարել էր, որ Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը լավ է անցել, և որ ինքը Թրամփին հանձնել է Նոբելյան մրցանակը։