Դոնալդ Թրամփ. Կարծում եմ՝ կարևոր ժամանակ է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար, նրանք պատերազմ են օգտագործում ընտրություններից խուսափելու համար, բայց ուկրաինացի ժողովուրդը պետք է ունենա այդ ընտրությունը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ եկել է ժամանակը Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու համար։
Այս մասին նա հայտարարել է «Politico»-ին տված հարցազրույցում։
Հարցին՝ «Արդյո՞ք եկել է ժամանակը Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար», Թրամփը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ վերջին նախագահական ընտրություններից «շատ ժամանակ է անցել»։
«Այո, կարծում եմ՝ դրա ժամանակն է։ Կարծում եմ, հիմա կարևոր պահ է ընտրությունների համար։ Նրանք պատերազմն օգտագործում են՝ ընտրություններից խուսափելու համար, բայց կարծում եմ՝ ուկրաինացի ժողովրդին այս ընտրության հնարավորությունը պետք է տրվի։ Եվ հնարավոր է՝ Զելենսկին հաղթի։ Չգիտեմ՝ ով կհաղթի, բայց նրանք արդեն երկար ժամանակ է՝ ընտրություններ չեն անցկացրել։ Գիտեք, նրանք խոսում են ժողովրդավարության մասին, բայց գործը հասել է մի կետի, երբ այլևս ժողովրդավարություն չկա», – նշել է Դոնալդ Թրամփը։