Դոնալդ Թրամփ - Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները կասեցվել են
Դոնալդ Թրամփ - Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները կասեցվել են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները։

Ըստ Թրամփի՝ Կանադան հրապարակել է գովազդ, որում ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը բացասաբար է արտահայտվել սակագների մասին և այդ պատճառով դադարեցնում է երկրի հետ առևտրային բանակցությունները։

«Կանադան խաբեությամբ օգտագործել է կեղծ գովազդ, որում Ռոնալդ Ռեյգանը բացասաբար է արտահայտվում սակագների մասին։ Նրանք դա արել են միայն ԱՄՆ Գերագույն դատարանի և այլ դատարանների որոշմանը միջամտելու համար։ Սակագները շատ կարևոր են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և տնտեսության համար։ Նրանց անպարկեշտ վարքագծի պատճառով Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները դադարեցվել են», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։