Դոնալդ Թրամփ. Իրանի հետ կապված միակ հարցն այն է, որ մենք կգնանք և կվերջացնենք նրանց, եթե նրանք ստորագրեն փաստաթուղթը
Դոնալդ Թրամփ. Իրանի հետ կապված միակ հարցն այն է, որ մենք կգնանք և կվերջացնենք նրանց, եթե նրանք ստորագրեն փաստաթուղթը

Իրանի վերաբերյալ միակ հարցն այն է, թե արդյոք մենք գնալու ենք և վերջացնելու ենք նրանց, եթե նրանք ստորագրեն փաստաթուղթը,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Լոնդոնում, Կոնեկտիկուտ նահանգում, ԱՄՆ Ափամերձ պահպանության ակադեմիայի ավարտական ​​​​արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատերազմի ժամանակ ամբողջությամբ ոչնչացրել է Իրանը, և Թեհրանն այլևս չունի ո՛չ նավատորմ, ո՛չ օդուժ։

«Ամեն ինչ վերացել է։ Նրանց նավատորմը վերացել է։ Նրանց օդուժը վերացել է։ Գրեթե ամեն ինչ վերացել է։ Իրանի վերաբերյալ միակ հարցն այն է, թե արդյոք մենք գնալու ենք և վերջացնելու ենք նրանց, եթե նրանք ստորագրեն փաստաթուղթը։ Տեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Թրամփը։

Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը կրկին հայտարարել է, որ թույլ չի տա Թեհրանին ունենալ միջուկային զենք։

«Մենք թույլ չենք տա Իրանին ունենալ միջուկային զենք։ Այսքանը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Մենք մեծ աջակցություն ունենք, դա չեք իմանա կեղծ լուրերը կարդալուց։ Նրանք իսկապես ուզում են գործարք կնքել։ Կտեսնենք, թե ինչ կլինի, բայց մենք շատ ուժեղ ենք հարվածում նրանց։ Մենք կարող է ստիպված լինենք ավելի ուժեղ հարվածել նրանց», – ասել է Թրամփը։