Դոնալդ Թրամփ. Իրանը շատ վատ վիճակում է և ի վերջո կհանձնվի, վերջին մի քանի օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով ավելի շատ նավթ ենք դուրս բերել, քան երբևէ

10:35, 30.09.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «շատ վատ վիճակում է» և նշել, որ երկիրն ի վերջո «կհանձնվի»։ Այդուհանդերձ, Թրամփի խոսքով՝ չգիտի՝ դա անմիջապես տեղի կունենա, թե ոչ։

Լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերելու հնարավորություն չի ունենա։

Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, վերջին օրերին Հորմուզի նեղուցով ավելի շատ նավթ է դուրս բերվել, քան երբևէ, այդ թվում՝ այն ժամանակահատվածի համեմատությամբ, երբ պատերազմը դեռ չէր սկսվել։

«Նրանք շատ վատ վիճակում են։ Չգիտեմ՝ դեռ կհանձնվեն, թե ոչ, բայց կհանձնվեն։ Այնուամենայնիվ, նրանք շատ վատ վիճակում են։ Գիտեք, վերջին մի քանի օրվա ընթացքում Հորմուզի նեղուցից ավելի շատ նավթ ենք դուրս բերել, քան պատմության մեջ երբևէ, այդ թվում՝ այն ժամանակահատվածի համեմատությամբ, երբ միջուկային զենքը կանխելու պատերազմը դեռ չէր սկսվել։ Այս պատերազմը ընթանում է հենց միջուկային զենքը կանխելու համար։ Իրանը միջուկային զենք չի ունենա»,- հայտարարել է Թրամփը։

Նմանատիպ