Դոնալդ Թրամփ - Իրանը ցանկանում է գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ, նրանք մի քանի անգամ զանգահարել են, նրանք ցանկանում են խոսել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Իրանը հետաքրքրված է Միացյալ Նահանգների հետ լարվածությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու հարցում։
Դոնալդ Թրամփը սա ասել է «Աքսիոս»-ին տված հարցազրույցում։
Ըստ նրա՝ Իրանի հետ իրավիճակը «փոխվում է»։
«Մենք Իրանի կողքին ունենք մեծ ռազմական նավատորմ։ Ավելի մեծ, քան մենք ունենք Վենեսուելայի հետ։ Նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել, ես դա գիտեմ։ Նրանք մի քանի անգամ զանգահարել են։ Նրանք ցանկանում են խոսել», – ասել է Դոնալդ Թրամփը։
«Աքսիոս»-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ։
Բացի այդ, ըստ հրապարակման, ԱՄՆ նախագահը նախատեսում է այս շաբաթ լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել իր ազգային անվտանգության թիմի հետ։