Դոնալդ Թրամփ. Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել, գրավեք ձեր հաստատությունները, օգնությունը ճանապարհին է
Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքը, գրավեք ձեր հաստատությունները, – այս մասին սոցիալական ցանցում գրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ նա չեղարկել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, քանի դեռ ցուցարարների անզգույշ սպանությունները չեն դադարեցվել։
«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքը, գրավեք ձեր հաստատությունները։ Հիշեք մարդասպանների և հալածողների անունները, նրանք մեծ գին են վճարելու։ Ես չեղարկել եմ բոլոր հանդիպումները իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քանի դեռ ցուցարարների անզգույշ սպանությունները չեն դադարեցվել։ Օգնությունը ճանապարհին է։ Եկե՛ք դարձնենք Իրանն էլի մեծ», – գրում է Դոնալդ Թրամփը։