Դոնալդ Թրամփ. Իրանցի ցուցարարը մահապատժի չի ենթարկվի, դա լավ նորություն է
Դոնալդ Թրամփ. Իրանցի ցուցարարը մահապատժի չի ենթարկվի, դա լավ նորություն է

«Իրանցի ցուցարարին մահվան չեն դատապարտի, սա լավ լուր է» — այսպես է արձագանքում Դոնալդ Թրամփ Իրանի դատարանի հայտարարությանը, ըստ որի Իրանը մահվան չի դատապարտի բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 26-ամյա ցուցարար Էրզան Սոլթանիին։

«Fox News․ «Նախագահ Թրամփի զգուշացումներից հետո իրանցի ցուցարարին մահվան չեն դատապարտի։ Նույնը վերաբերում է նաև մյուսներին»։ Սա լավ լուր է։ Հուսով եմ՝ սա շարունակություն կունենա», – գրել է Թրամփը Truth Social հարթակում։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին մեդիայում տարածվել էր տեղեկություն, ըստ որի Իրանում բողոքի ցույցերին մասնակցելու համար հնարավոր էր, որ Էրզան Սոլթանի անունով ցուցարարին մահապատժի ենթարկեին։ Ավելի ուշ Իրանի դատարանը հայտարարեց, որ 26-ամյա ակտիվիստը ձերբակալվել է ցույցերի ժամանակ, սակայն նրա նկատմամբ մահվան դատավճիռ չի կայացվել։