Դոնալդ Թրամփ. Ինձ չի հետաքրքրում Նոբելյան մրցանակը, ինձ հետաքրքրում են կյանքեր փրկելը, մենք ավարտել ենք ութ պատերազմ և կարող ենք շատ շուտով ավարտել իններորդը
Դոնալդ Թրամփ. Ինձ չի հետաքրքրում Նոբելյան մրցանակը, ինձ հետաքրքրում են կյանքեր փրկելը, մենք ավարտել ենք ութ պատերազմ և կարող ենք շատ շուտով ավարտել իններորդը

ԱՄՆ նախագահն ասում է, որ ինքը չի հետաքրքրվում Նոբելյան մրցանակով։ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

«Ինձ համար միևնույն է Նոբելյան մրցանակը։ Նախևառաջ, մի շատ լավ կին որոշեց, որ ես արժանի եմ դրան և ցանկացավ, որ ես ստանամ Նոբելյան մրցանակը։ Ես գնահատում եմ դա, բայց եթե որևէ մեկը կարծում է, որ Նորվեգիան չի վերահսկում Նոբելյան մրցանակը, ապա կատակում է։ Նրանք ունեն խորհուրդ, բայց այն վերահսկվում է Նորվեգիայի կողմից, և ինձ համար միևնույն է, թե ինչ է ասում Նորվեգիան։ Ինձ համար կարևորը կյանքեր փրկելն է, և կարծում եմ, որ ես փրկել եմ տասնյակ միլիոնավոր կյանքեր։ Եթե նայեք Հնդկաստանին, Պակիստանին, երկու խոշոր միջուկային տերություններին և այլ երկրներին, որոնք պատերազմում են 30, 35 տարի, ես լուծել եմ այդ ամենը։ Մենք ավարտել ենք ութ պատերազմ և շատ շուտով կարող ենք ավարտել իններորդ պատերազմը», – ասել է Թրամփը։

Նախկինում Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հայտարարել էր, որ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփին է հանձնել Նոբելյան մրցանակը։