Դոնալդ Թրամփ. Գրենլանդիան կարևոր է ազգային և համաշխարհային անվտանգության համար, հետդարձի ճանապարհ չկա, մենք միակ ուժն ենք, որը կարող է ապահովել խաղաղություն աշխարհում
Դոնալդ Թրամփ. Գրենլանդիան կարևոր է ազգային և համաշխարհային անվտանգության համար, հետդարձի ճանապարհ չկա, մենք միակ ուժն ենք, որը կարող է ապահովել խաղաղություն աշխարհում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ՝ Գրենլանդիայի հարցով։

«Բացահայտ նշել եմ, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի ազգային և համաշխարհային անվտանգության համար։ Հետդարձի ճանապարհ չկա՝ այս հարցում բոլորը կհամաձայնվեն ինձ հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, անկասկած, աշխարհի ամենահզոր երկիրն է։ Դրա գլխավոր պատճառը իմ առաջին պաշտոնավարման ընթացքում մեր զինված ուժերի վերականգնումն է, ինչը շարունակվում է առավել արագացված տեմպերով։ Մենք միակ ուժն ենք, որը կարող է ապահովել խաղաղություն ամբողջ աշխարհում, և դա բավականին հեշտ է իրականացվում ուժի կիրառմամբ», – գրել է Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում։