Դոնալդ Թրամփ - Էներգիայի գների իջեցումը կստիպի Պուտինին դադարեցնել պատերազմը
Էներգիայի գների իջեցումը կստիպի Պուտինին դադարեցնել պատերազմը, CNBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե էներգիայի գները զգալիորեն իջնեն, Պուտինը կդադարի մարդկանց սպանել։ Եթե էներգիայի գները իջնեն ևս 10 դոլարով մեկ բարելի դիմաց, նա այլընտրանք չի ունենա, քանի որ նրա տնտեսությունը սարսափելի վիճակում է», – ասել է Թրամփը։
Տեղեկության համար, Դոնալդ Թրամփի կողմից Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված վերջնագրի ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին։ Հակառակ դեպքում, ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ և 100% մաքսատուրքեր՝ Մոսկվայի առևտրային գործընկերների նկատմամբ։ Թրամփը նաև հայտարարել է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի մաքսատուրքերը, քանի որ այն չի հրաժարվում ռուսական նավթ գնելուց։