Դոնալդ Թրամփ. Դժվար է, եթե ոչ անհնար, պատերազմում հաղթել առանց զավթիչի վրա հարձակվելու, խարդախ Բայդենը թույլ չտվեց Ուկրաինային կռվել, հետաքրքիր ժամանակներ են սպասվում
Դժվար է, եթե ոչ անհնար, պատերազմում հաղթել առանց զավթիչի վրա հարձակվելու,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը թույլ չի տվել Ուկրաինային կռվել։
«Շատ դժվար է, եթե ոչ անհնար, հաղթել պատերազմում՝ առանց ներխուժող երկրի վրա հարձակվելու։ Դա նման է մի ֆանտաստիկ սպորտային թիմի, որն ունի շատ լավ պաշտպանություն, բայց նրան թույլ չեն տալիս խաղալ հարձակման մեջ։ Այս դեպքում հաղթելու հնարավորություն չկա։ Նույնն է նաև Ուկրաինայի և Ռուսաստանի դեպքում։ Խարդախ և լիովին անգործունակ Ջո Բայդենը թույլ չի տվել Ուկրաինային կռվել, միայն պաշտպանվել։ Ինչպե՞ս է սա տեղի ունեցել։ Ամեն դեպքում, այս պատերազմը տեղի չէր ունենա, եթե ես նախագահ լինեի, երբեք։ Հետաքրքիր ժամանակներ են սպասվում», – գրել է Դոնալդ Թրամփը։