Դոնալդ Թրամփ - Բենիամին Նեթանյահուն կանի այն ամենը, ինչ ես կուզենամ, որ նա անի, նա շատ, շատ լավ մարդ է
Դոնալդ Թրամփ - Բենիամին Նեթանյահուն կանի այն ամենը, ինչ ես կուզենամ, որ նա անի, նա շատ, շատ լավ մարդ է

Դոնալդ Թրամփն ասում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «կանի այն, ինչ կցանկանա»։ Նա ասաց, որ ինքը և Նեթանյահուն համաձայնության են եկել Իրանի հետ պատերազմի հարցում։

«Նա կանի այն, ինչ ես կուզենամ, որ նա անի։ Նա շատ, շատ լավ մարդ է», – Մերիլենդ նահանգի ավիաբազայում լրագրողներին ասաց ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև խոսեց Բենիամին Նեթանյահուի դեմ Իսրայելում ընթացող կոռուպցիոն դատավարության մասին և ասաց, որ վարչապետի հետ, հավանաբար, լավ չեն վարվի։

«Նա պատերազմական ժամանակաշրջանի վարչապետ է, և ես պարզապես չեմ կարծում, որ նրա հետ լավ կվարվեն», – ասաց Թրամփը։

Իսրայելի Channel 12-ը հաղորդել է, որ Թրամփը և Նեթանյահուն երեկ երեկոյան «երկար և դրամատիկ հեռախոսազրույց» են ունեցել։