Դոնալդ Թրամփ. Ավելի լավ կլինի, եթե Պուտինը և Զելենսկին հանդիպեն առանց ինձ
Դոնալդ Թրամփ. Ավելի լավ կլինի, եթե Պուտինը և Զելենսկին հանդիպեն առանց ինձ

Ավելի լավ կլինի, եթե Պուտինը և Զելենսկին հանդիպեն առանց ինձ,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մարկ Լևինի շոուի ժամանակ։

«Ես շատ հաջող հանդիպում ունեցա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, և հիմա կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե նրանք հանդիպեն առանց ինձ, ուզում եմ տեսնել, թե ինչ կստացվի։ Գիտեք, նրանք դժվար հարաբերություններ ունեին, շատ վատ, շատ վատ հարաբերություններ։ Հիմա կտեսնենք, թե ինչպես կհաղթահարեն։ Անհրաժեշտության դեպքում, և հավանաբար կլինի, բայց անհրաժեշտության դեպքում ես կգնամ, և գուցե կարողանամ ավարտել հանդիպումը։ Պարզապես ուզում եմ տեսնել, թե ինչ կստացվի հանդիպման ժամանակ։ Այսպիսով, նրանք պլանավորում են հանդիպումը, և կտեսնենք, թե ինչ կստացվի», – ասաց Թրամփը։