Դոնալդ Թրամփ. Արդյո՞ք ԱՄՆ-ն պատժամիջոցներ և լայնածավալ մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի նկատմամբ, կախված կլինի Մոսկվայում նախատեսված բանակցություններից
Դոնալդ Թրամփ. Արդյո՞ք ԱՄՆ-ն պատժամիջոցներ և լայնածավալ մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի նկատմամբ, կախված կլինի Մոսկվայում նախատեսված բանակցություններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը կժամանի Մոսկվա։

Ինչպես նշել է Թրամփը, Ամերիկան ամենից շատ աշխատում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, քանի որ կարողացել է «մի քանի օրում» դադարեցնել «այլ պատերազմները»։

«Մենք վաղը հանդիպումներ կունենանք Ռուսաստանում։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Այնուհետև ԱՄՆ-ն կորոշի՝ պատժամիջոցներ և լայնածավալ մաքսատուրքեր սահմանե՞լ թե ոչ Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ։ Հետագա քայլերը կախված կլինեն վաղը Մոսկվայում նախատեսված բանակցություններից», – ասել է Թրամփը։