Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ն կարող է մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք համաձայն չեն Վաշինգտոնի Գրենլանդիայի վերաբերյալ քաղաքականության հետ
Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ն կարող է մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք համաձայն չեն Վաշինգտոնի Գրենլանդիայի վերաբերյալ քաղաքականության հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք չեն համաձայնվի Վաշինգտոնի քաղաքականության հետ Գրենլանդիայի հարցում։

Նրա խոսքով՝ Գրենլանդիան անհրաժեշտ է ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար։

«Հնարավոր է նույնը կիրառենք նաև Գրենլանդիայի դեպքում։ Կարող եմ մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, եթե նրանք չհամաձայնվեն մեր դիրքորոշման հետ Գրենլանդիայի վերաբերյալ։ Գրենլանդիան մեզ պետք է ազգային անվտանգության նպատակներով։ Այսպիսով, հնարավոր է՝ այդ քայլը կատարեմ», – նշել է Դոնալդ Թրամփը։