Դոնալդ Թրամփ. ԱՄՆ միջուկային սուզանավերը տեղակայված են Ռուսաստանի տարածքի մոտակայքում

11:36, 04.08.2025

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ամերիկյան միջուկային սուզանավերը գտնվում են Ռուսաստանի տարածքի մոտ։

Դոնալդ Թրամփն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Ես արդեն հայտարարություն եմ արել, և պատասխանն այն է, որ դրանք գտնվում են այն տարածաշրջանում, որտեղ պետք է լինեն», – ասել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հրաման է տվել միջուկային սուզանավերի տեղաշարժի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ միջուկային սուզանավերի տեղաշարժի վերաբերյալ որոշումը ծառայում է ամերիկյան ժողովրդի անվտանգության ապահովմանը։

Նմանատիպ