Դմիտրո Կուլեբա. Հյուսիսային Մակեդոնիան դարձել է 36-րդ երկիրը, որը աջակցել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների համար հատուկ տրիբունալի ստեղծմանը
Դմիտրո Կուլեբա. Հյուսիսային Մակեդոնիան դարձել է 36-րդ երկիրը, որը աջակցել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների համար հատուկ տրիբունալի ստեղծմանը

Հյուսիսային Մակեդոնիան դարձել է 36-րդ երկիրը, որն աջակցում է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալի ստեղծմանը,- այս մասին «Twitter»-ի իր էջում գրում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան։

«Ես գնահատում եմ, որ մեր մակեդոնացի ընկերները միացել են արդարության համար մեր պայքարին։ Հատուկ տրիբունալի աջակցությունն ավելի ու ավելի է աճում»,- նշում է Դմիտրո Կուլեբան։

Օրեր առաջ Քիշնև կատարած այցի ժամանակ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հաստատել է, որ Մոլդովայի իշխանությունները նույնպես որոշում են կայացրել միանալու նշված տրիբունալին։