Դմիտրի Պեսկովը. Լրատվամիջոցները փաստորեն մասնակցում են արշավի, որը նպատակ ունի խափանել խաղաղ գործընթացը

17:06, 27.05.2025

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ՝ արտասահմանյան մամուլը մասնակցում է Ուկրաինայի հետ կապված բանակցային գործընթացի խափանման և ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառման խթանման արշավին։

Նրա խոսքով՝ դա ակնհայտ է անգամ անզեն աչքով։

«Մենք տեսնում ենք, որ լրատվամիջոցները փաստորեն մասնակցում են արշավի, որի նպատակն է խափանել խաղաղ գործընթացը և հնարավոր բոլոր եղանակներով խթանել ամերիկացիներին նոր պատժամիջոցներ սահմանելու համար։ Մենք դա տեսնում ենք, դա ակնհայտ է, մենք այս մասին գիտենք», – ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

Նմանատիպ