Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի զրույցի մանրամասների վերաբերյալ շատ սխալ տեղեկություններ են տարածվում, և ցանկալի է հենվել միայն առաջնային աղբյուրների վրա

11:07, 23.04.2025

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի զրույցի վերաբերյալ տարածված լուրերը՝ նշելով, որ ցանկալի է հենվել միայն առաջնային աղբյուրների վրա, քանի որ շատ կեղծ տեղեկատվություն է շրջանառվում։

«Ներկայումս շատ սխալ տեղեկատվություն է հրապարակվում, այդ թվում՝ հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, ուստի պետք է լսել միայն առաջնային աղբյուրներին», – նշել է Պեսկովը։

Նախորդաբար, «Financial Times»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում՝ առկա ճակատային գծի երկայնքով։

Նմանատիպ