Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված համաձայնությունից հետո համաշխարհային շուկաներին ռուսական դիզելի մատակարարումն սկսվել է
Կրեմլում հայտարարում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված համաձայնությունից հետո ռուսական դիզելի մատակարարումը համաշխարհային շուկաներ սկսվել է։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերսը»։
«Դիզելն արդեն հասնում է համաշխարհային շուկաներ, և սպասվում է, որ դա կնպաստի նավթի շուկաների կայունացմանը, թեև դրանք լիովին կայունացնելու համար բավարար չի լինի», — հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռոյթերսի» տվյալներով՝ Ռուսաստանը Բալթիկ ծովի Պրիմորսկ նավահանգստից վերսկսել է տանկերների բեռնումը դիզելի արտահանման համար։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 13-ին տանկերի վրա բեռնել են մոտ 40 հազար տոննա դիզել։ Նավն ուղևորվում էր Մարոկկո։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաջող բանակցություններից հետո Ռուսաստանը ԱՄՆ-ին և գլոբալ շուկային կմատակարարի 1,8 միլիոն տոննա դիզելային վառելիք։