Եմենում՝ Ադեն քաղաքի նախագահական պալատի վրա «հուսիների» հրթիռային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել

22:07, 15.10.2026
Հարավային Եմենում՝ Ադեն նավահանգստային քաղաքի նախագահական պալատի վրա «հուսիների» հրթիռային հարձակման հետևանքով անվտանգության ծառայության երկու աշխատակից է զոհվել։
Եմենի տեղեկատվության նախարար Մոամար Ալ-Էրիանին «BBC»-ին հայտնել է, որ Ալ-Մաաշիկ պալատին հինգ բալիստիկ հրթիռ է դիպչել։ Նրա իսկ տեղեկացմամբ՝ հարձակման հետևանքով վարչապետը և այլ քաղաքական գործիչներ չեն տուժել։
«Հուսիների» լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խմբավորումը ռմբակոծել է «սաուդցի սպաների ղեկավարությամբ ղեկավարվող ռազմական գործողությունների շտաբ-բնակարանը», ինչպես նաև զենքի պահեստները։
Ի գիտություն՝ Իրանի դաշնակից եմենցի «հուսիները» արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհում են Սաուդյան Արաբիայի կարևոր ոբյեկտները։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի վրա չորս հարձակում է իրականացվել։ Վերջին տասնամյակում սա Սաուդյան Արաբիայում բալիստիկ հրթիռով իրականացված ամենամասշտաբային հարձակումն էր։ Տեղի ունեցածից հետո ամբողջ երկրում չվերթերը խափանվել են։

Նմանատիպ