Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Դոնալդ Թրամփի մտադրությունը՝ ձգտել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը
Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Դոնալդ Թրամփի մտադրությունը՝ ձգտել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը

Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման մտադրությունը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անկասկած, մենք ողջունում ենք նման մտադրությունները, ողջունում ենք քաղաքական կամքի դրսևորումը՝ խաղաղ կարգավորման ուղիների որոնման խթանման համար բոլոր հնարավոր միջոցներով», – նշել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել խաղաղ երկխոսության։

Երեկ Կնեսետում ունեցած ելույթում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և «Համաս»-ի միջև կրակի դադարեցումից հետո, կենտրոնանալու է ռուսուկրաինական պատերազմի ավարտի վրա։ ԱՄՆ նախագահը նաև հաստատել է, որ հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։