Դմիտրի Պեսկով – Ստամբուլում մայիսի 15-ին նախատեսված բանակցությունների պատվիրակության կազմը կհայտարարվի, երբ Պուտինը հրամանագիր կհրապարակի այդ մասին
Ստամբուլում մայիսի 15-ին նախատեսված բանակցությունների պատվիրակության կազմը կհայտարարվի, երբ Պուտինը հրամանագիր կհրապարակի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին, այսինքն՝ վաղը, Ստամբուլում կսպասի ուկրաինականին», – ասել է Պեսկովը։
Տեղեկության համար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին Ստամբուլում առաջարկեց Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ վարել: Դրանից հետո Դոնալդ Թրամփը կոչ արեց Ուկրաինայի նախագահին համաձայնվել Ռուսաստանի հետ բանակցություններ վարել և անձամբ հանդիպել Պուտինի հետ: Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ կմեկնի Ստամբուլ և կսպասի Պուտինին, և եթե Ռուսաստանի նախագահը չժամանի Ստամբուլ և չաջակցի հրադադարին, ապա սա կլինի վերջին նշանը, որ Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել պատերազմը։