Դմիտրի Պեսկով - Ռուսաստանի նախագահը գնահատում է Թրամփի և նրա թիմի, այդ թվում՝ հատուկ ներկայացուցիչ Վիտկոֆի խաղաղության ջանքերը և ողջունում է ձեռք բերված արդյունքները
Դմիտրի Պեսկով - Ռուսաստանի նախագահը գնահատում է Թրամփի և նրա թիմի, այդ թվում՝ հատուկ ներկայացուցիչ Վիտկոֆի խաղաղության ջանքերը և ողջունում է ձեռք բերված արդյունքները

Մոսկվան գնահատում է ԱՄՆ նախագահի և նրա թիմի ջանքերը, որոնք ուղղված են Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Միևնույն ժամանակ, Պեսկովը չի մեկնաբանել Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հայտարարությունը այն մասին, թե կողմերը մոտ են համաձայնության։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմը մինչև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը չի պատրաստվում գնահատել գործընթացը։

«Մենք այս փուլում չենք ցանկանում մեկնաբանել բանակցությունները, հատկապես մինչև Ուիթքոֆի ժամանումը Մոսկվա և հանդիպումը Պուտինի հետ։ Բացարձակապես կարելի է ասել միայն այն, որ Ռուսաստանի նախագահը գնահատում է նախագահ Թրամփի և նրա թիմի, այդ թվում՝ հատուկ ներկայացուցչի, Ուիթքոֆի խաղաղարար ջանքերը։ Մենք գնահատում ենք այդ ջանքերը, ողջունում ենք դրանք և դրանցով ձեռք բերված արդյունքները», – հայտարարել է Դմիտրի Պեսկովը։