Դմիտրի Պեսկով - Ռուսաստանը միշտ ուրախ է Մոսկվայում հյուրընկալել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆին
Ռուսաստանը միշտ ուրախ է Մոսկվայում հյուրընկալել ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆին,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակը չի բացառում Վլադիմիր Պուտինի և Սթիվ Վիտկոֆի միջև այս շաբաթ հանդիպման հնարավորությունը։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը Սթիվ Վիտկոֆի հետ շփումները համարում է կարևոր, բովանդակալից և շատ օգտակար։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը խոսել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի մերձակայք միջուկային սուզանավեր ուղարկելու որոշման մասին։ Պեսկովի խոսքով՝ միջուկային պատերազմում հաղթող չի կարող լինել։
Բացի այդ, ինչպես նշել է Պեսկովը, հաշվի առնելով ԱՄՆ նախագահի հայտարարությունները, Կրեմլը չի կարծում, որ տեղի է ունենում որևէ սրացում։