Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը Գրենլանդիան համարում է Դանիայի մաս
Ռուսաստանը Գրենլանդիան համարում է Դանիայի մաս, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ Ռուսաստանը, աշխարհի մնացած մասի հետ միասին, կհետևի Գրենլանդիայի շուրջ անսովոր իրավիճակի զարգացման ընթացքին։
Ինչպես նշել է Պեսկովը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքը հայտարարել է, որ միջազգային իրավունքը իր համար առաջնահերթություն չէ։
«Իրավիճակը անսովոր է միջազգային իրավունքի տեսանկյունից, ես նույնիսկ կասեի՝ արտառոց», – ասել է Դմիտրի Պեսկովը։