Դմիտրի Պեսկով – Մենք պատրաստվում ենք ուկրաինական կողմի հետ բանակցությունների հաջորդ փուլին, Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հուշագրի աշխատանքները ավարտական փուլում են

16:24, 28.05.2025

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի հուշագրի աշխատանքները ավարտական փուլում են։ Պեսկովի խոսքով՝ շուտով հայտնի կդառնան այն հուշագրի նախագծերը, որոնք կցուցադրվեն երկու կողմերից։

«Շուտով հայտնի կդառնան այն հուշագրի նախագծերը, որոնք կներկայացվեն երկու կողմերից, և կսկսվեն բանակցությունները հաջորդ փուլում», – ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը։

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլին։

«Մենք շատ լուրջ աշխատանք ենք կատարում։ Պատրաստվում ենք ուկրաինական կողմի հետ բանակցությունների հաջորդ փուլին։ Միաժամանակ կշարունակենք մեր շփումները ամերիկացիների հետ», – նշել է Պեսկովը։

Ինչպես նշել է Կրեմլի մամուլի խոսնակը, Ռուսաստանը շնորհակալ է ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերի համար։

Նմանատիպ