Դմիտրի Պեսկով. Էստոնիայի մեղադրանքը, ըստ որի օգոստոսին պաշտպանական ձեռնարկության հրդեհման հետևում Ռուսաստանն է կանգնած, սխալ է

17:42, 29.09.2026
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ՝ Էստոնիայի մեղադրանքը, ըստ որի օգոստոսին պաշտպանական ձեռնարկության հրդեհման հետևում Ռուսաստանն է կանգնած, սխալ է։
Նրա խոսքով՝ Էստոնիայի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, և այն չեն կարող լուրջ ընդունել։
«Նման հայտարարությունները հիմք չունեն, դրանք անխոհեմ են, ոչ մի կապ չունեն իրականության հետ և զուրկ են որևէ տրամաբանական հիմնավորումից։ Հետևաբար, մենք չենք կարող և չենք պատրաստվում նման հայտարարություններին լուրջ վերաբերվել», – նշել է Պեսկովը։
Ի գիտություն, Էստոնիայում հայտարարել են, որ Milrem Robotics պաշտպանական ընկերությունում օգոստոսին բռնկված հրդեհը պատճառվել է դիտավորյալ հրդեհմամբ, և հարձակումն իրականացվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների պատվերով։ Milrem Robotics-ը Ուկրաինայի համար անօդաչու ցամաքային մեքենաների մատակարար է։

Նմանատիպ