Դմիտրի Պեսկով. ԱՄՆ-ի նոր վարչակազմն արագորեն փոխում է արտաքին քաղաքականության ամբողջ կոնֆիգուրացիան, ինչը մեծապես համընկնում է Ռուսաստանի տեսլականի հետ

18:18, 02.03.2025

ԱՄՆ-ի նոր վարչակազմը արագորեն փոխում է արտաքին քաղաքականության ողջ կոնֆիգուրացիան, ինչը մեծապես համընկնում է Ռուսաստանի տեսլականի հետ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մենք կողմ ենք քվեարկում նույն բանաձեւին, որը բացարձակ հավասարակշռված ձեւակերպումներ է պարունակում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ Սա լիովին աներևակայելի էր մինչ այժմ։ Նոր վարչակազմն արագորեն փոխում է արտաքին քաղաքականության ամբողջ կոնֆիգուրացիան, ինչը մեծապես համահունչ է մեր տեսլականին։ Այժմ ջանքեր են գործադրվում երկխոսության մեջ մտնելու և բոլոր հարաբերությունները կարգավորելու համար։ Առջևում երկար ճանապարհ կա, քանի որ երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը զգալիորեն վնասվել է, բայց եթե երկու առաջնորդների՝ նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի քաղաքական կամքը պահպանվի, հնարավոր կլինի բավականին արագ հաղթահարել այդ ճանապարհը»,- ասել է Պեսկովը։

Նմանատիպ