Դմիտրի Մեդվեդև. Եթե Եվրոպան խողովակաշարերով ստացվող ռուսական գազի գնի վերին շեմ սահմանի, Ռուսաստանը պարզապես կդադարեցնի գազը դեպի Եվրոպա
Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությանը գազատարով ստացվող ռուսական գազի գնի վերին շեմ սահմանելու մասին։
Մեդվեդևի խոսքով՝ եթե Եվրոպան այս որոշումը կայացնի, Ռուսաստանը պարզապես կդադարեցնի գազը դեպի Եվրոպա։
Հայտարարությունն արվել է նաև Կրեմլում։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այն ընկերությունները, որոնք գնային սահմանափակում են սահմանում, այլևս ռուսական գազ չեն ստանա։
«Մենք նրանց հետ չենք համագործակցելու ոչ շուկայական սկզբունքներով։ Մի բան կարելի է վստահաբար ասել՝ նման քայլը կհանգեցնի էներգետիկ շուկաների զգալի ապակայունացման»,- ասել է Պեսկովը։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ Եվրոպան պետք է խողովակաշարերով ստացվող ռուսական գազի գնի վերին շեմ սահմանի։