Դմիտրի Մեդվեդև. Ես միայն մի իսկապես վատ բան գիտեմ՝ Երրորդ համաշխարհային պատերազմ, հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է

10:34, 28.05.2025

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով քննադատել էր Վլադիմիր Պուտինին։

«Ինչ վերաբերում է Թրամփի խոսքերին այն մասին, որ Պուտինը «կրակի հետ է խաղում» և Ռուսաստանում «շատ վատ բաներ են տեղի ունենում», ես միայն մի իսկապես վատ բան գիտեմ՝ Երրորդ համաշխարհային պատերազմ։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է», – գրում է Մեդվեդևը։

Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում գրել էր, որ Վլադիմիր Պուտինը կրակի հետ է խաղում։ «Վլադիմիր Պուտինը չի հասկանում, որ եթե ոչ ես, Ռուսաստանը արդեն շատ վատ բաների միջով կանցներ։ Ես նկատի ունեմ՝ շատ վատ բան։ Նա կրակի հետ է խաղում», – գրել է Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ