Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը Ուկրաինայում կհասնի բոլոր նպատակներին, և մեր պայմաններով խաղաղություն կլինի

14:09, 19.07.2022

Ուկրաինայում մեր պայմաններով խաղաղություն կլինի,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին սոցիալական ցանցում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կհասնի բոլոր նպատակներին, և խաղաղություն կլինի։

«ԱՄՆ-ում և Ուկրաինայում հրազենի պրոֆեսիոնալ գողերը լավ կլցնեն իրենց գրպանները։ Ահաբեկիչներն ու արմատականները կունենան ավելի մահացու զինտեխնիկայի տեսակներ։ Ռուսաստանը կհասնի իր բոլոր նպատակներին, և խաղաղություն կլինի մեր պայմաններով, ոչ թե այն պայմաններով, որոնցով վիճում են Եվրոպայի և օվկիանոսից այն կողմ շփոթված քաղաքական իմպոտենտները»,- գրել է Մեդվեդևը։

Նմանատիպ